Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու. Արսեն Ջուլֆալակյան

Մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու. Արսեն Ջուլֆալակյան
23.09.2022 | 10:09

Տարօրինակ ե՞նք, թե՞ ոչ:
2 տարի առաջ խայտառակ պատերազմ տեսած, դրա գլխավոր մեղավորին վերընտրած, այս ընթացքում իշխանության կողմից իրականացրած բազմաթիվ այլանդակությունների վրա աչք փակած (ամենաթարմը՝ երեկ Եռաբլուրում), նոր աղետալի պատերազմի շեմին կանգնած ժողովուրդն ուրախանում է իր միակ ռազմավարական դաշնակցի (լավն է, թե վատը՝ դա ուրիշ թեմա է) ռազմի դաշտում ունեցած խնդիրներով:


Էլ չասեմ այն տխմար խինդը, որն առաջացել էր, երբ ՌԴ արտաքին գործերի նախարարին մերժել էին ԱՄՆ-ի վիզա տրամադրել՝ ՄԱԿ-ի նիստերին մասնակցության համար, հետո էլ ինքնաթիռի տոմսերի գներ, մոբիլիզացիա և այլն…
Ի դեպ, Լավրովը հենց հիմա Նյու Յորքում է, ռուսական անձնագրով էլ կարող ես 110-ից ավել երկիր գնալ առանց վիզայի:


Մնում է պարզել, թե մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու:
Հ.Գ. Իսկապես չեմ հասկանում՝ ի՞նչ ենք ուզում. խաղաղությու՞ն, խոհեմությու՞ն, թե՞ ամբողջ աշխարհում պատերազմ բռնկվի, որ հետո հիմնավորենք մեր ոչնչությունը:

Դիտվել է՝ 14094

Մեկնաբանություններ